Wednesday, 24 04 2024
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Իսլամական խալիֆայության սահմանները կարող են հասնել մինչև Հրվ. Կովկաս. Հայաստանը պետք է գործի

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է իսլամագետ Հայկ Քոչարյանը:

Այն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում, և այն զարգացումները, որ տեղի են ունենում վերջին օրերին՝ կապված այն պատրաստակամության հետ, որ հատկապես Սիրիայի իշխանություններն են հայտնում «Իսլամական պետության» դեմ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ համագործակցության վերաբերյալ… ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում հենց այս մասով: Այդպիսի համագործակցություն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Այն սպառնալիքը, որ տարածաշրջանի համար ներկայացնում է «Իսլամական պետությունը», արդեն, Միացյալ Նահանգների գնահատմամբ, աննախադեպ է և համեմատելի չէ իսլամական ֆունդամենտալ որևէ այլ խմբավորման կամ կազմակերպության հետ:

Հետաքրքիր հարց եք բարձրացնում, որը շատ կարևոր է մեզ համար: Այդ խնդիրը անմիջապես կապ ունի մեզ հետ: Այդքան էլ հեռու տարածության մասին չէ խոսքը՝ ընդամենը 700 կմ է, որը այսօրվա պայմաններում շատ կարճ տարածություն է: Այսինքն՝ մենք անպայման պետք է իմանանք, վերահսկենք, տիրապետենք այն պրոցեսներին, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում:

Էլ չենք խոսում այն մասին, որ մենք ներկայություն ունենք այդ տարածաշրջանում: Իրաքից մեզ դուրս դրեցին, բայց մենք շարունակում ենք ներկայություն պահպանել Սիրիայում, Իրանում, ինչն այդ իմաստով մեզ համար շատ կարևոր է:

 –Պետք է ֆիքսել, թե ինչ տեղի ունեցավ, և ինչ կարող է տեղի ունենալ: Տեղի ունեցավ այն, որ խալիֆայություն հռչակվեց: Խալիֆայության հռչակմամբ լուծվեցին մի քանի հարցեր: Դժվար է ասել՝ դրանք նպատակադրված էին, թե ոչ: Այսինքն՝ իսլամական ծայրահեղական ֆունդամենտալ դաշտը կարծես թե կրիստալիզացվում է, բյուրեղանում: Այսինքն՝ այս տեղանկյունից ի հայտ եկավ մի ուժ, որը տարիներ շարունակ փոքր շարժումից սկսվելով, տարբեր տեղեր մասնաճյուղեր բացելով, էմիրություններ հռչակելով՝ մի օր էլ հռչակեց խալիֆայություն՝ սրանով խաղից դուրս թողնելով մյուս բոլոր ֆունդամենտալ կազմակերպություններին, որոնք նրանցից ավելի հին էին, ավելի շատ էին աշխատում: Այսինքն՝ դրանք մնացին դուրս, դրանց հետևորդները վերաիմաստավորելու առիթ ունեն, թե ուր գնան: Կա ռեալ պետություն, մենք կարող ենք խոսել, թե պրոցես է, որ ընթանում է, բայց կա ռեալ պետություն իր ենթակառուցվածքներով:

Ի վերջո, սա չէր կարող մի օրում հռչակվել, դրանք տարիներ ի վեր ֆինանսավորվել են արևմուտքի երկրների, Սաուդյան Արաբիայի կողմից: Եվ, հետևաբար, վերջնանպատակը չէր կարող նաև լինել վերահսկողությունից այսքան դուրս:

 –Ֆինանսավորումները շատ տարբեր են: Ամեն երկիր և շարժում, ինչ-որ առումով իր շահերից ելնելով, որոշակի գործողություններ է անում: Գործողության պատկերը մի քիչ ամբողջանում է, երբ որ վերևից ես նայում: Հետևաբար կարելի էր ենթադրել, որ նրանց մեջ կարող էր հայտնվել մի ուժ, որը փորձելու է կոնսոլիդացնել ամեն ինչ և դնել գաղափարական հենքի վրա: Որովհետև մարդիկ գաղափարապես շատ ամուր են: Ոչ թե ամբողջ խալիֆայությունը, այլ այն մարդիկ՝ Ալ-Բաղդադին և նրա կողմնակիցները, ովքեր իշխում են խալիֆայությունում: Նրանք փորձում են չշեղվել տառից և գրքից, ինչ-որ գրված է Ղուրանում՝ փորձում են իրականանցել ֆանատիկորեն:

Մինչ այս բոլորը տեսականորեն խոսում են այն մասին՝ նման բան հնարավոր է, հնարավոր չէ: Ենթադրում էին, որ հնարավոր չէ, որովհետև աշխարհի ներկա պայմաններում չի կարող նման բան գոյություն ունենալ: Պրակտիկորեն այդ շարժումը և Իսլամական պետության հիմնադիրները ապացուցեցին, որ այս պահին դա հնարավոր է: Եվ դրանից բխող բոլոր հետևանքները՝ կապված այլադավանների, գրքի ժողովուրդների, իրենց տեսանկյունից պարզապես հեթանոսների՝ եզդիների ցեղասպանության փորձը, իրենց արժեքային համակարգի մեջ տեղավորվում է:

Բայց խնդիրն այն է, որ աշխարհի համար չի տեղավորվում: Եվ դա է պատճառը, որ Միացյալ Նահանգները սկսեցին կետային հարվածներ հասցնել որոշ կետերի: Դա է պատճառ, որը փոխվում է առաջնահերթությունների հարցը: Ոնց կարելի է այդ նույն խմբավորմանը ռմբակոծել Իրաքում, բայց ձեռք չտալ Սիրիայում, այսինքն Սիրիայի հետ կռիվ ենք անում: Երեկ Սիրիայի արտգործնախարարի կողմից արված այն հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել և թույլ տալ միայն այն դեպքում, երբ որ մեզ հետ կհամաձայնեցվեն մեր տարածքներում թիրախները ռմբակոծելը:

Սա խոսում է այն մասին, որ տարածաշրջանում նորից շահերի վերադասավորում է ունենում: Այսինքն՝ չի բացառվում, որ կլինի նման համագործակցություն, որովհետև մնացած աշխարհի համար, որ խալիֆայություն չէ, կարմիր գիծը հատել են: Այսինքն՝ այսօրվա աշխարհը մարդկային կյանքերի մասսայական ոչնչացում չի ընդունում, որովհետև մարդկությունը այդ փուլն անցել է: Դա երևի այդ խալիֆայության ամենակարևոր ու սխալ հաշվարկներից մեկն էր, որ նման բան արեցին:

Դա չի ներվելու, բայց քանի որ քաղաքականությունն ու շահերը տարբեր են, մենք լսեցինք, որ Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ սա պայքար է, բայց սա երկարատև պայքար է: Այսինքն՝ չսպասեք, որ մենք ամբողջ մեր ռազմական ուժն օգտագործելու ենք ոչնչացնելու համար: Ոչ, մի քիչ կթուլացնենք, որովհետև դա մի տեղ է, որտեղ հավաքվում են նման գաղափարախոսության կրողներ, որովհետև կան այդ գաղափարախոսությանն անկեղծ հավատացողներ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում