Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտա՝ շինհրապարակ։ Խոսելով շինարարության պատասխանատուների հետ՝ քաղաքապետն ընդգծել է, որ պետք է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ձևավորմանը, բացի այդ, ըստ նրա՝ անհրաժեշտ է հստակ նախագծով առաջ շաժվել, որպեսզի փոփոխություններ պարբերաբար չլինեն։ «Ոնց որ դուրս ա գալիս՝ 15 օրը մեկ բան ա փոխվում»,- շինպատասխանատուներին ասել է քաղաքապետը: Պատասխանատուն վստահեցրել է, որ փոփոխություններ նախագծում չեն լինելու:
Պողոտայի 12200քմ ընդհանուր մակերեսով տարածքում ընթացող նորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կնորացվեն պողոտայի 8600 ք.մ գրանիտե կենտրոնական և 3600 ք.մ բազալտե եզրային մակերեսները։ Ժամանակակից լուծումներով կթարմացվի և կնորոգվի նաև արտաքին լուսավորության համակարգը։
Տարոն Մարգարյանն արդեն լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հյուսիսային պողոտայի շինարարությունը կավարտվի հոկտեմբերին, և պողոտան ամբողջովին վերանորգված կլինի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։