Thursday, 28 03 2024
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»

«Վարչապետը պետք է մտածի՝ ինչպես բյուջեն ավելացնի, որ բանակին փող տա, ոչ թե կամուֆլյաժով գնա սահման»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, ի՞նչ եք կարծում, Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները երկարատև արդյունք կունենա՞ն, թե՞ սահմանին հնարավոր է՝ մոտ ժամանակներսմ նորից լարված իրավիճակ լինի:

Չեմ կարծում, որ մոտ ժամանակահատվածում: Բայց կարծում եմ, որ կսկսվի, որովհետև լուծում չտրվեց հարցին:

Հիշու՞մ եք, ես ժամանակին ձեզ ասել էի, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Պուտինը, ո՛չ Օբաման, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ալիևը Լեռնային Ղարաբաղի վրա ոչ մի ազդեցության լծակ, բացի պատերազմից, չունեն: Սահմանային այդ միջադեպերը դա ուղղակի ապացուցեցին: Ցույց տվեցին միայն, որ Ղարաբաղը ետ բերել զենքով կարելի է, այն էլ՝ շատ մեծ պատերազմով: Իմ կարծիքով, ադրբեջանական բանակի և էլիտայի ներկա վիճակով դա անհնար է ուղղակի: Եթե Թուրքիան պատերազմի մեջ չմտնի իր հնարավորություններով, իր զենքով, ապա դա անհնար է: Ոչ ոք չի կարող Ղարաբաղի վրա որևէ ազդեցություն ունենալ:

Այսինքն՝ այն ժամանակավոր պայմանավորվածությունները, որ ձեռք բերվեցին Ռուսաստանում բանավոր, ցանկացած պահի կարող են հօ՞դս ցնդել:

Միանշանակ: Քանի՞ անգամ են նման պայմանավորվածություններ ձեռք բերվել: Ես ինչքան հիշում եմ՝ 18 տարվա մեջ մոտ 100 անգամ: Գիտեք, Ալիևի վիճակը շատ վատ է: Հայաստանի իշխանություններիվիճակըչիէլքննարկվում, այնտեղ իշխանություն չկա: Բայց Ալիևի վիճակն էլ է անհույս, որովհետև ոչ երկրի ներսում իր էլիտան աջակցություն ունի, ոչ արտասահմանյան աջակցություն ունի, քաղաքական թիմ չկա, կապ չկա: Ինքն էլ չի հասկանում, թե Ադրբեջանն ինչ է ուզում: Մենք, լավ թե վատ, ուզում ենք Եվրասիական ինտեգրում: Ալիևը չի ուզում ոչ մի տեղ ինտեգրվել: Երկրի ներսում մի քանի խելոք մարդ կար՝ դրանց էլ ձերբակալեց, այդ մարդիկ ինչ-որ միտք էին արտահայտում, օրակարգ առաջարկում: Ու հիմա մնացել է մի բան՝ կամուֆլյաժը հագնել, ընկել է սահմանները: Այնտեղ էլ իրավիճակն այնպիսին չի, որ ձևավորվել է ամեն ինչ և առաջընթացի ճանապարհն է բռնել, նույնիսկ պատերազմում: Դրա համար էլ կառավարման համակարգը կամաց-կամաց անցնում է թուրքական դիվանագիությանը:

Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերով մեկ այլ հանդիպում է լինելու սեպտեմբերին: Սա և՞ս կարող ենք համարել ոչ մի արդյունք չտվող հերթական հանդիպում, որը պարզապես հակակշիռ է լինելու Սոչիին:

Ինչպես տեսնում եք՝ քաղաքականությունը վերջանում է: Այսինքն՝ քաղաքականությունը բոլոր տեղերում է վերջանում: Երբ որ պատերազմներ են սկսվում, այսինքն՝ երբ պատերազմ է, էլ ի՞նչ քաղաքականություն, այնտեղ մարդկանց են մորթում:

Այսօր Ուկրաինայի հետ ուղղակի պատերազմ է գնում, ոչ բացահայտ, բայց արդեն ռուս-ուկրաինական: Քաղաքականությունը վերջանում է: Երբ քաղաքականությունը վերջանում է՝ հանդիպումների մեջ քաղաքական մոտիվներ փնտրելը սխալ է: Հիմա ի՞նչ է կատարվում՝ ամեն մեկը փորձում է մյուսի ոտքը տրորել: Եթե կարողանում են ճակատը բացել, ապա ճակատ է բացվելու Ղարաբաղյան: Եթե անհնար է դա բացել, իսկ տեսան, որ դա անհնար է, որովհետև այդ ճակատը ճակատ չէ Ռուսաստանի դեմ: Հայերն ուղղակի կմտնեն Բաքու: Դրա համար այդ հանդիպումները ամեն մեկը իր օգուտը ստանալու համար է անում:

Հիմա Հայաստանն ամենախելացի քայլն այն կանի, որ այդ հանդիպումների ընթացքում աշխատի առաջին հերթին տնտեսական օգուտներ քաղել, եթե հնարավոր է: Թե չէ ամերիկացուն հետաքրքրո՞ւմ է ղարաբաղյան հարցին ինչ-որ լուծում տալը: Նրանք վաղուց խոստանում էին 6 միլիարդ բերել մեր երկիր, ո՞ւր են փողերը: Ֆրանսիացիներին ասել, որ մեզ խոստանում էիք լոբինգ հայկական հարցի հետ կապված: Ես լինեի երկրի ղեկավար, հիմա բոլորի առաջ տնտեսական խնդիրներ կդնեի: Կասեի՝ քաղաքականությունը թողեք, այդ երևույթն արդեն չկա: Ի՞նչ քաղաքականություն, երբ որ պատերազմներ են գնում: Իրաքում ու Սիրիայում ի՞նչ քաղաքականություն, Ուկրաինայում ի՞նչ քաղաքականություն, մեր տարածաշրջանում ի՞նչ քաղաքականություն: Դա տնտեսական և պրագմատիկ հարց է:

Փաստորեն, կարելի է ասել, որ Սոչիում էլ Հայաստանը ոչ մի օգուտ չքաղեց, և Ռուսաստանը, պարզապես Հարավային Կովկասի իր շահերից ելնելով, կազմակերպեց այդ հանդիպումը:

Միանշանակ, նույն բանն անելու է Օլանդը, նույն բանն անելու է Օբաման: Չկա նման բան, և Ռուսաստանին հանգիստ թողեք, այդ երկիրն իր մեծ խնդիրներով առաջ է գնում: Կարելի՞ է այդ խնդիրներից օգուտ ունենալ. ես կարծում եմ՝ կարելի է օգուտ ունենալ, կարելի՞ է Եվրասիական ինտեգրումից օգուտ ունենալ. ես կարծում եմ՝ պետք է օգուտ ունենալ, որովհետև տեսնում եք, որ աճում են այն երկրները, որոնք կարող են Ռուսաստան արտադրանք ներմուծել: Հիմա եթե դուք տեսնեք, թե Մոսկվայում ինչ է կատարվում՝ հայկական ապրանքները, հատկապես մթերքները, ահավոր մեծ պահանջարկ ունեն: Հասկացեք, Հայաստանը պետք է ապրի, ինչքան էլ դուք կամ ես լինենք տարբեր գաղափարների կողմնակիցներ, ամեն ինչի մեջ տեսնել միայն վտանգ, որ Ռուաստանը սա է ուզում անել՝ սխալ է:

Այսինքն՝ ոչ մի Սոչի, ոչ մի բան: Դրանք մոռացեք: Դրանք հանդիպումների շարք են, որոնք կատարվում են տվյալ պահին տվյալ հարցերը լուծելու համար, որովհետև Ղարաբաղի խնդիրը իր աշխարհաքաղաքական դասավորվածությամբ լուծում չունի: Ուղղակի չունի: Պատերազմն է, որը միանշանակ կվերջանա, թող Ալիևն էլ ինչքան ուզում է՝ հոխորտա մեր հաղթանակով: Հենց այս վիճակով, եթե Թուրքիան չի մտնում պատերազմի մեջ,- իսկ եթե մտնում է, դա երրորդ համաշխարհային է,- ապա հայերը ուղղակի Բաքուն վերցնում են:

Ի՞նչ տպավորություն եք ստանում, Հայաստանի անդամակցությունը հոկտեմբերին այդ Եվրասիական տնտեսական միությանը իրատեսակա՞ն է: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ մեզ այնտեղ ոչ բոլորն են սպասում և ուրախ:

– Առաջինը մենք էինք դա ասել, որ մեզ այնտեղ ոչ բոլորն են ուրախ, որովհետև Հայաստանը աղքատ երկիր է:

Առաջին հերթին մեզ կտա հնարավորություն յուրաքանչյուր պահին դիմելու Ռուաստանին, Ղազախստանին և Բեռլառուսին արտաքին անվտանգության ապահովման խնդիրների հետ կապված: Դա ամենակարևոր բանն է, որը մեզ կտա հիմա: Դուք այնպես մի նայեք, որ Ռուաստանում ամեն ինչ անփոփոխ գնալու է և այլն: Չի կարող ստրատեգիական քաղաքական գիծը ամեն օր բերել օրվա խնդրին: Իսկ օրվա խնդիրը, ես ձեզ ասում եմ, Վրաստանի ճանապարհի հարցի լուծումն է: Ղարիբաշվիլին եկել էր, ես կասեի՝ եղբայր դուք մեր եղբայրներն եք, ճամփա տվեք, մենք մեր ապրանքները կարողանանք դուրս բերել: Դուք եղբա՞յր եք մեզ, թե՞ ոչ: Հիմա ՆԱՏՕ եք ուզում, ուր ուզում եք՝ գնացեք: Հազարավոր տարիներ մենք իրար կողքի ապրել ենք, հազարավոր տարիներ տարբեր իրավիճակներ են եղել՝ Հռոմեական կայսրությունից սկսած, Բյուզանդիայից սկսած: Մենք նրանց էլ ենք ասում եղբայր: Բա եղբայրը եղբորը դնում փակում է թուրքերի հետ միասին: Հիմա Խաջիմբան ընտրվել է, ճանապարհի հարցը ակտուալանալու է:

Ամերիկացիները մեր ընկերներն է: Եթե ամերիկացիները մեր բարեկամն են, թող ասեն՝ վրացիները մեր ճանապարհը բացեն, տանենք ապրանքը ծախենք: Հայերի վատ ապրելն իրենց համար լա՞վ է: Մի բան թող անեն, ամբողջ օրը խոսում են միայն: Սոչի են կանչում, բեմադրված էր, ձևական էր, բայց գոնե անում են: Ամերիկացիք մինչև այսօր ի՞նչ են արել: Թող ամերիկացիները հաշվեն՝ Իսրայելին ամեն ամիս ինչքան փող են տալիս: Ես մի բան ասեմ, որ Ամերիկայում շատ լուրջ մարդիկ կան, որ ուզում են, ուղղակի Հայաստանի իշխանությունները մի բան չեն, Ռուսաստանն էլ կողքից է հրում:

Հայաստանում էլ արևմտամետ ուժեր կան՝ պետք է մի բան անեն: Հա, հասկացանք, Հայաստանի իշխանություններն այն են, ինչ կան, Ռուսաստանի քաղաքականությունն էլ դա է, չի փոխվել: Հիմա ինչ անենք: Մոխիր լցնենք գլխներիս ու մեռնե՞նք: Հիմա մեր համար միակ շուկան, որտեղ կարող ենք մեր ապրանքները շատ լավ ռեալիզացնել՝ Ռուսաստանն է: Հիմա ի՞նչ անենք, չռեալիզացնենք, նստենք սպասենք մինչև մեռնենք: Օգնե՛ք ռեալիզացնել, դրանով ցույց կտան, որ Հայաստանի բարեկամն են։ Մենք միլիոնավոր, միլիարդավոր գումարների ապրանք էլ չունենք, որ ծախենք: Խեղճուկրակ բանջարեղեն ու միրգ:

Այսինքն՝ չնայած նրան, որ մեզ այնտեղ չեն սպասում, ձեր կարծիքով, կլինի՞ այդ անդամագրումը հոկտեմբերի վերջին:

-Ես չգիտեմ՝ հոկտեմբերի վերջին կլինի՞ այդանդամագրումը, թե՞ չի լինի: Ես նկատում եմ, որ իրավիճակը փոխվում է: Հարցն այն է, որ Հայաստանը, այսպես թե այնպես, ուղի պետք է ունենա: Տեսեք՝ Ադրբեջանը ուղուց լրիվ դուրս մի անկապ դրության մեջ է հայտնվել: Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ իշխանության այս մակարդակում մի հատ էլ ուղի չունենանք: Դուք ամեն օր գրում եք վարչապետից սկսած ու շատ ճիշտ եք գրում: Աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում՝ բոլոր կամուֆլյաժը հագին սահմանին են:

Համակարծիք՞ք եք, որ այս ընթացքում իրենց ոչ իշխանական ուժերն էլ օգտագործվեցին։

-Շատ սխալ արեցին: Ի՞նչ է դա նշանակում, հո 1990 թվակա՞նը չի, որ զենք վերցնեք, գնաք ֆիդայի դառնաք: Բանակ կա: Կամուֆլյաժը հագնենք, բոլորս գնանք, դառնանք զինվոր՝ հետո ի՞նչ: Բանակին աջակցելու համար վարչապետը լավ կլիներ՝ գտներ տնտեսական այն ուղիները, որ բյուջեն ավելանար, ու բանակին ավելի շատ փող կարողանային տալ: Դա իր ուղղակի պարտականությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում