Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Հայաստանը կարող է բոյկոտել և չմասնակցել Էրդողանի երդմնակալությանը, բայց դա ոչինչ չի տա

«Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

-Պարոն Մելքոնյան, Հայաստանը պետք է մասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը՝ հաշվի առնելով նաև այն, որ Էրդողանն իրեն հայ անվանելն անգամ վիրավորական է համարում:

-Երկու հարևան երկրները կարող են ունենալ տարատեսակ խնդիրներ, բայց կան պրոտոկոլային, արարողակարգային դրույթներ և որոշակի պարտավորություններ, որոնք շատ հաճախ պահպանվում են, և սա, կարծում եմ, այդ դեպքերից մեկն է, երբ մենք ունենք ոչ միայն տարատեսակ խնդիրներ Թուրքիայի հետ, և ոչ միայն հակահայակական հստակ ուղվածություն ունեցող պետություն է Թուրքիան, այլև մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ այդ երկրի հետ, ունենք փակ սահմաններ, բայց, այնուամենայնիվ, Թուրքիայի պաշտոնական իշխանությունների կողմից արվել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահի երդմնակալությանը, որը այս անգամ բոլորովին տարբեր է լինելու, և նաև այս ընտրություններն են տարբեր նախորդ ընտրություններից:

Կարծում եմ, զուտ դիվանագիտական արարողակարգային նկատառումներից ելնելով՝ պետք է որոշակի արձագանք տանք: Կարծում եմ, համաչափ է արձագանքը՝ արտգործնախարարության բարձրագույն ղեկավարության կազմով մասնակցությունը: Նշեմ, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Թուրքիան, նմանատիպ նախադեպեր ունեցել են՝ տարբեր առիթների դեպքում հանդիպումներ և այցելություններ:

-Նկատի ունե՞ք ֆուտբոլային դիվանագիտությունը:

-Ֆուտբոլային դիվանագիտությունից առաջ: Օրինակ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցել է Թուրգութ Օզալի ՝ Թուրքիայի նախկին նախագահի թաղման արարողությանը: ՀՀ տարբեր պաշտոնյաներ, օրինակ՝ ԱԺ նախագահը 90-ականներին, կարծեմ՝ Բաբկեն Արաքցյանը և այլ պաշտոնյաներ տարբեր առիթներով այցելել են: Թուրքիայի կողմից ևս տարբեր կալիբրի պաշտոնյաներ նմանատիպ արարողակարգային այցեր ունեցել են: Սա նաև ունի խորհրդային ավանդույթներ: Իհարկե, կարող ենք, որպես քաղաքական դեմարշ, բոյկոտել և չմասնակցել այդ երդմնակալությանը՝ սա նույնպես տարբերակ է, բայց ընտրվել է այս տարբերակը:

-Իսկ ո՞րն էր ավելի նախընտրելի՝ դեմա՞րշը, թե՞ ընդունելը:

-Դեմարշը, կարծում եմ, իր տեղն ունի, և այն շոշափելի ոչինչ չի տալու: Այցն էլ ոչինչ չի տալու: Ուղղակի կարող է այս այցի ժամանակ լինեն դեկլարատիվ հայտարարություններ, գուցե ինչ-որ հանդիպումներ։ Սա ուղղակի, կարծում եմ, պահպանվել է էթիկան, և նաև, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո թաղման արարողության ժամանակ, կարծում եմ, Թուրքիան որոշակի պատվիրակությամբ մասնակցել է արարողությանը: Սա նորմալ ընդունված երևույթ է:

Չմոռանանք, որ Թուրքիան և Հայաստանը հարևան պետություններ են և նման շփումներ լինելու են, որովհետև Ցեղասպանության հարց ունեն իրար հետ, տարածքային հարց ունեն:

Չեմ կարող չհամաձայնել, որ ինքը՝ Էրդողանը, խնդրահարույց անձ է, և նրա երդմնակալությանը մասնակցելը, ինչ խոսք, կարող է հասարակության մեջ որոշակի տարընկալումներ առաջացնել, բայց մենք գործ ունենք Թուրքիայի ժողովրդի ընտրած նախագահի հետ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում