Tuesday, 23 04 2024
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

«Հայաստանի օգնությունը, արձագանքը եզդիներին տեղին էր, բայց ուշացած»

«Մեր ակնկալիքը Հայաստանից նյութական չի եղել, չի եղել այն ակնկալիքը, որ Հայաստանը մի քանի միլիոն դոլար կամ եվրո կտրամադրի, մեր պահանջը, խնդրանքը եղել է դիվանագիտական աջակցությունը», «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազինը՝ հավելելով, որ Հայաստանի աջակցությունը, նաև արձագանքը տեղին էր, բայց ուշացած: Ըստ նրա՝ Հայաստանը արդեն իսկ գործնական, դիվանագիտական քայլերի է անցել: Օրինակ ՝ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի հայտարարությունը, միջազգային հանրությանը ուղղված կոչը, ֆինանսական աջակցությունը, որը դեռ պետք է ՄԱԿ-ին փոխանցվի: Նա նաև նշեց, որ այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եզդիների ազգային միության անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը և ներկայիս իրադրությունը։ «Ինքը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ նախագահի կողմից ստացվել է հանձնարարական, և պետության դիրքորոշումը, որոշումն այն է, որ պետք է ավելի շատ ծառայի եզդիներին որպես խոսափող միջազգային կառույցնրում, մեզ հետ պիտի ակտիվ կապ պաշտպանեն, որպեսզի իրավիճակի փոփոխության դեպքում տեղյակ լինեն, որ մեր դիվանագետները կարողանան միջազգային կառույցների հետ համապատասխան աշխատանք տանեն»,- ասաց նա:

Իսկ հասարակական գործիչ, դասախոս Ռուստամ Բաքոյանը նշեց, որ Հայաստանը ուշացել է, քանի որ արձագանքել է դեպքերից 17 օր անց։ Ըստ նրա՝ երբ տեղի ունեցան Քեսաբի դեպքերը, ինչպես հայրերի, այնպես էլ եզդիների արձագանքն ավելի բուռն էր: Նա նաև նկատեց, որ այսօր իսկապես սայլը տեղից շարժվել է, բայցի այդ՝ ցանկացած օգնություն այսօր կարող է երեխայի կյանք փրկել։ «Կառավարության որոշումների վրա մեծ ազդեցություն ունեցան եզդիական համայնքի ճնշումները, ինչպես նաև հայ հասարակության»,- ասաց Բաքոյանը՝ հավելելով, որ հայ ժողովրդից ակնկալում են այնքան, որքան եզդի ժողովուրդը կաներ:

Ըստ բանախոսների՝ իրավիճակը Հյուսիսային Իրաքում գնալով սրվում է, և միակ լուծումը միայն զենքով պայքարն է, ուստի այսօր խոշոր զենքի կարիք կա, քանի որ իրենց շահերը մարտի դաշտում արդեն առաջ կկարողանան տանել միայն եզդի ջոկատները ազատագրելով իրենց գյուղերը: Նշենք նաև, որ եզդիները զենք են խնդրել ԱՄՆ–ից:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում