Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մենք ԱԺ պատգամավորներ ունենք, որ ներվել են․ Աշոտյանը՝ «սաքուլիկին» պրոռեկտոր նշանակելու մասին

Կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները պահպանվել են, պարզապես նոր կառավարության պարագայում ճշգրտվել են որոշակի մոտեցումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա քննական շրջանը դրական գնահատեց ու առանձնացրեց կրթության ոլորտի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները, մասնավորապես՝ 12-ամյա պարտադիր կրթական համակարգին անցում կատարելը:

Աշոտյանը, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն դիտարկմանը, թե դժգոհություններ կան քննությունների միասնական համակարգի պատճառով մասնավոր բուհերի փակման հետ, նկատեց. «Դուք գիտեք՝ Հայաստանում ինչ խայտառակ վիճակ էր բարձրագույն կրթության ոլորտում տարիներ շարունակ՝ այն պատճառով, որ պետության վերհսկողությունը լիարժեք չէր իրականացվում հատկապես մասնավոր բուհական կրթության բնագավառում: Ես մասնավոր կրթական համակարգի ախոյանը չեմ, բայց բուհի գոյությունն ինձ համար ինքնանպատակ չէ: Մենք տանում ենք միասնական քաղաքականություն բոլոր բուհերի հանդեպ»:

Նա ավելացրեց, որ անցել են այն «քաղցր մեղրատարիները», երբ մասնավոր բուհերը Հայաստանում ավելի շատ էին, քան քաղաքական կուսակցությունները, «և այդ բուհերում սովորելու, ընդունվելու ու ավարտելու համար Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչպես էր պետք անել: Վատ բուհերի կողքին կան լավ զարգացող մասնավոր բուհեր: Պետք է, որ բոլորն աշխատեն միևնույն կրթական պայմաններում: Մենք պատրաստ ենք քննարկել նաև մասնավոր բուհերին պետական պատվերով տեղ հատկացնելու հարցը: Ես կողմնակից եմ, որ դաշտում մնան բոլոր այն մասնավոր բուհերը, որոնք կապահովեն հասարակության և պետության ակնկալիքներն ու պահանջները կրթության որակի հետ կապված»,- ասաց ԿԳ նախարարը:

Ինչ վերաբերում է Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի հիմնմանը, Աշոտյանը նշեց, որ ինչ լինում է՝ ռուսաց լեզվի հետ կապված, միշտ հրապարակումներ են լինում: «Երբ Հայատանում բացվում էր պետության աջակցությամբ ու շահագրգռվածությամբ ամերիկյան համալսարանի անգլալեզու բակալավրիատը 4 տարով՝ 3 ֆակուլտետներով, բացասական իմաստով ծպտուն չեղավ, ոչ ոք չասաց՝ այս ի՞նչ եք անում: Լոմոնոսովի անվան պետական համալսարանը եթե ստացվեց, որ գա Հայաստան, ապա այստեղ խթանելու է մրցակցությունը, մենք շահագրգիռ ենք, որովհետև դա բրենդային բուհ է»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը, անդրադառնալով օրերս Սևակ Խաչատրյանի՝ «սաքուլիկի» տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր նշանակվելուն և արդեն իսկ համացանցում տեղ գտած քննադատություններին, ասաց․ «Նախարարությունը չի խառնվում բուհերի կադրային քաղաքականության մեջ: Եղել են դեպքեր, երբ մարդիկ իրենց ճիշտ չեն դրսևորում և ներողություն են խնդրում: Հիմա Դուք պատրաստվում եք ամբողջ կյանքում հետապնդե՞լ այդ մարդկանց, ես չեմ կարողանում դա հասկանալ: Մենք ԱԺ պատգամավորներ ունենք, որ ներվել են, ես չեմ հասկանում այն մաղձը որ կուտակված է, և որ չեն կարողանում ներել, բազմաթիվ վիդեոներ կան, որտեղ շատ ավելի սանձարձակ ձևով ինչ-որ ակտիվիստներ վիրավորում են ոստիկաններին, ներողություն խնդրե՞լ են երբևիցե… Այդ կրկնակի ստանդարտները չեմ հասկանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում