Այսօր՝ օգոստոսի 24-ին, Բելգիայում տեղի ունեցավ Ֆորմուլա-1-ի 12-րդ փուլը:
Բելգիայի գրան-պրիյում բոլորից ուժեղ էր «Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Դանիել Ռիկարդոն: Երկրորդ տեղում էր Նիկո Ռոսբերգը («Մերսեդես»), իսկ երրորդ հորիզոնականում ՝Վալտերի Բոտասը («Ուիլյամս»):
Նշենք, որ չեմպիոնական տիտղոսի համար պայքարող Լուիս Հեմիլթոնը 39–րդ շրջանից հետո մեքենայի հետ խնդիրների պատճառով չի շարունակել։