Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նոր ավիահարված են հասցրել Գազայի կենտրոնին՝ ավերելով 12 հարկանի բնակելի տուն, տուժել է նվազագույնը 10 մարդ, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ականատեսներին:
Ինչպես հայտնել են տեղի ոստիկանության աշխատակիցները, շաբաթ օրը իսրայելական ռազմաօդային ուժերը նախազգուշական կրակոց են արձակել դատարկ հրթիռի օգնությամբ, որը դիպել է բնակելի տներից մեկի տանիքին, և 5 րոպե անց՝ արվել է կրկնակի համազարկ՝ արդեն 2 ռազմական հրթիռների կիրառմամբ:
Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչը գործակալությանը հաստատել է 10 վիրավորների մասին տեղեկությունը:
Ընդհանուր առմամբ՝ ինչպես հայտնի է դարձել, շենքում ապրել է նվազագույնը 44 ընտանիք: