Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից «Էվերթոն»-ի դեմ խաղում:
Առաջին խաղակեսից հետո լիվերպուլյան ակումբն առավելության էր հասնում 2:0 հաշվով: Աարոն Ռեմսին 83-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ փոխարինման դուրս եկած Օլիվյե Ժիրուն հանդիպման վերջին րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
«Էվերթոն» – «Արսենալ»` 2:2
1:0 Քոլումեն (19’), 2:0 Նեյսմիթ (45’), 2:1 Ռեմսի (83’), 2:0 Ժիրու (90’)