Լիբիայի ափերի մոտ խորտակվել է 170 անօրինական ներգաղթյալ տեղափոխող նավը, որն ուղևորվում էր Եվրոպա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լիբիայի առափնյա պահպանությունը մտավախություն ունի, որ զոհերի թիվը կարող է անհամեմատ մեծ լինել:
Նավակը դուրս էր եկել Տրիպոլիից հյուսիս գտնվող Կարաբուլի նավահանգստից:
Խորտակվող նավն առաջինը նկատել էին ձկնորսները, որոնք և օգնության էին կանչել փրկարարներին: