Օբամայից երես են թեքում նախկինում նրան հավատարիմ ԶԼՄ-ները` կապված երկրի ներսում կարևոր իրադարձություններին նրա մեկուսացված արձագանքի հետ, գրում է Fox News-ը:
«Նախագահ Օբաման քիչ ընկերներ ունի ինչպես իր կուսակցությունում, այնպես էլ ԶԼՄ-ներում»,- գրում է պարբերականը` նշելով, որ նախագահին քննադատում է նույնիսկ The New York Times-ը:
Բանն այն է, որ լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահվան լուրը ստանալուց հետո Օբաման գնացել է գոլֆ խաղալու: Այս միջադեպի հետ կապված՝ Օբամայի նկատմամբ քննադատությունները, պարբերականի կարծիքով, ժողովրդի դժգոհությունն են արտահայտում:
Հավելվում է նաև, որ այս իրադարձության հետ կապված դժգոհությունները սառցաբեկորի միայն գագաթն են: