Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Ո՞վ է պատասխան տալու քաղաքացու առևանգման համար

Հայ գերի Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ իրենց մտահոգություններն են հայտնել արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահներ՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Ֆրանսիայի արտգործնախարարությունը նախօրեին հայտարարություն է տարածել այս կապակցությամբ՝ հայտնելով ցնցված և խորապես մտահոգված լինելու մասին: Մինչ այդ բավական կոշտ հայտարարություն էր արել Միացյալ Նահանգները:

Կարեն Պետրոսյանին Ադրբեջանում սպանեցին Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ, ու չնայած այդ անմարդկային, հակամարդասիրական, ցինիկ արարքին՝ Սոչիի եռակողմ հանդիպմանը որևէ անդրադարձ չեղավ այդ խնդրին, իսկ հանդիպումից հետո էլ նախաարձակուրդային հեռուստահարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ալիևին ասել է գերու սպանության մասին, իսկ վերջինս էլ հայտնել է, որ երևի «վախեցել ու մահացել է»:

Ալիևի հայտարարությունների անմեղսունակ ցինիզմը չէ այստեղ ավելի էական, այլ Հայաստանի իշխանությունների կողմից այս ցինիզմի ոչ պակաս անմեղսունակ վերարտադրությունը:

Ի՞նչն է այստեղ կարևոր ու հատկանշական: Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը կատարում է մի հակամարդկային, հակամարդասիրական արարք, որի առումով հնչում է միջազգային հանրության հստակ գնահատականն ու կարծիքը, իսկ Հայաստանի իշխանություններն անկարող են լինում այդ իրավիճակից, այսպես ասած, քաղաքական պրոդուկտ ստանալ և կիրառել այն ի շահ Հայաստանի Հանրապետության:

Առաջին դեպքը Ռամիլ Սաֆարովի դեպքն էր, որից անցել է արդեն երկու տարի, և Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկարողացան այդ դեպքը Ադրբեջանի դեմ արդյունավետորեն օգտագործել միջազգային ասպարեզում՝ չնայած կրկին հնչել էին Ադրբեջանին դատապարտող միջազգային հայտարարությունները: Կացնահար մարդասպանին հերոսացնելու և ազատ արձակելու ադրբեջանական քայլը մարսվեց, իսկ Հայաստանի իշխանություններն այդ իրողությունն ընդամենը ծառայեցրին ներքին քարոզչության համար՝ արտաքին ճակատում այդպես էլ չկարողանալով արժանի հարված պատրաստել Ադրբեջանի դեմ:

Եվ այսօր, ահա, Կարեն Պետրոսյանի ողբերգական դեպքը: Եվ Հայաստանի իշխանությունները կրկին՝ բացի Ալիևի անմեղսունակության վերարտադրումից, ըստ էության ոչ մի քաղաքական քայլ չեն կատարել Ադրբեջանին պատժելու համար: Հայաստանի իշխանությունները մեկ էլ քրգործ են հարուցել Հատուկ քննչական նորաստեղծ Միասնական կոմիտեի շրջանակում, որտեղ արձանագրել են, որ Կարեն Պետրոսյանին Հայաստանի տարածքից առևանգել են: Ու թվում է, թե իրականում սրանով Ադրբեջանին են հարվածում, այն դեպքում, երբ կոմիտեի, այսինքն՝ Աղվան Հովսեփյանի նոր կանտորայի այս վարկածը իրականում հարվածում է Հայաստանին, քանի որ պարզ է դարձնում կամ երևան է բերում այն իրողությունը, որ, փաստորեն, Հայաստանի տարածքից ադրբեջանցիները կարող են մարդ առևանգել ու տանել գերության:

Այս դեպքում հարց է առաջանում՝ հայկական տարածքից որևէ մեկը սրա համար պատասխան տալո՞ւ է, այսինքն՝ որևէ մեկը, որը պատասխանատու է Հայաստանի սահմանների անվտանգության համար, պատասխան տալո՞ւ է այն բանի համար, որ Հայաստանի տարածքից ադրբեջանցիները առևանգել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում