Կոտ-դ’Իվուարը փակել է Գվինեայի և Լիբերիայի հետ ցամաքային սահմանները՝ զգուշանալով Էբոլայի վիրուսի ներթափանցումից, գրում է BBC-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ հիվանդության էպիկենտրոնում հայտնված երկրի սահմանների փակումը կարող է զանգվածային սովի պատճառ դառնալ:
Ուրբաթ օրը Սենեգալում և ՀԱՀ-ում հայտնել էին Լիբերիայի հետ սահմանի փակման մասին:
Կոտ-դ’Իվուարը դեռ օգոստոսին հայտարարել էր Գվինեայից, Լիբերիայից և Սիերա Լեոնեից ավիաչվերթների արգելափակման մասին: