Ֆրանսիացի 21-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան նոր պայմանագիր է ստորագրել Թուրինի «Յուվենթուս»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Նոր համաձայնագրի ժամկետը կլրանա 2019թ.:
Պոգբայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էին Լոնդոնի «Չելսի»-ն ու Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն, բայց իտալական ակումբի ղեկավարները հրաժարվեցին բաց թողնել առանցքային ֆուտբոլիստներից մեկին: