Շաբաթ օրը ռուսական մարդասիրական ամբողջ շարասյունը վերադարձել է Ռուսաստանի տարածք: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն` վկայակոչելով Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության հայտարարությունը:
«Ռուսական շարասյունը վերադարձել է Ուկրաինայից` անցնելով Դոնեցկի սահմանակետը»,- ասվում է հայտարարությունում:
Առաքելությունում նշել են, որ շաբաթ օրը դուրս է եկել 220 բեռնատար, ներառյալ՝ ապահովման ավտոմեքենաները: Ուրբաթ գիշերը Ուկրաինայի տարածքն արդեն լքել է մարդասիրական առաքելության 7 ավտոմեքենա: