Իսլանդիայի օդերևութաբանական ծառայությունը Բարդարբունգա հրաբխի սառցատակի ժայթքում է արձանագրել, որը Վատնայոկուդլ սառցադաշտի հեղեղում է նշանակում, գրում է BBC-ն:
Ծառայության աշխատակիցները ավիափոխադրողների համար սպառնալիքի մակարդակը հասցրել են «կարմիրի», ինչը նշանակում է, որ սառցադաշտի վրա թռիչքները խստիվ արգելվում են:
Միայն երեքշաբթիից չորեքշաբթի ընկած ժամանակահատվածում 300-ից ավելի ստորերկրյա ցնցումներ են արձանագրվել:
Ինչպես նշում է հրաբխագետ Մելիսա Պֆեֆերը՝ մոխրի արտանետումները կախված են սառույցի հաստությունից:
Կանխատեսումների համաձայն՝ մագման կարող է դուրս ժայթքել հրաբխային մոխրի հետ միասին, որն էլ կարող է վտանգավոր լինել ինքնաթիռների համար:
Օդերևութաբանները վախենում են 2010թ. իրադարձությունների կրկնումից, որից հետո Եվրոպայի մեծ մասի վրա օդափոխադրումները դադարեցվել էին: