Շաբաթ օրը Իրաքի հյուսիսում Քիրքուկ քաղաքի բնակելի թաղամասում պայթուցիկ երեք սարքավորումներ են գործել, 20 մարդ զոհվել, 65-ը վիրավորվել են, հաղորդում է Frnace Press գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով՝ ռումբերը գտնվել են կայանված ավտոմեքենաներում: Պայթուցիկ մեկ սարքավորումը աշխատել է խանութի մուտքի մոտ, մյուս երկուսն այն կիսակառույցների մոտ, որոնք անվտանգության ուժերը որպես դիտակետեր են օգտագործում:
Ահաբեկչական նմանատիպ ակտեր Քիրքուկում տեղի են ունեցել օգոստոսի սկզբին, այն ժամանակ ինը մարդ զոհվել, տասնյակներ վիրավորվել էին: