Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել՝ կապված որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունների հետ` Նախիջևան քաղաքի բնակիչ Իլգար Նասիբովի` «Ժողովրդավարության զարգացման ռեսուրսայի կենտրոնի» գրասենյակում ծեծվելու մասին, հաղորդում է APA-ն:
Ոստիկանական հետաքննության արդյունքում պարզվել է, որ գրասենյակի վրա ոչ մի հարձակում չի եղել, իսկ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:
Պարզվել է, որ հասարակական կազմակերպության համահիմնադիրը ժամանակ առ ժամանակ գրասենյակում հանդիպումներ է կազմակերպել իր ընկերոջ` Քաղաքացիական հանդուրժողականության կուսակցության Նախիջևանի մասնաճյուղի նախագահ Ֆարիդ Ասկերովի հետ: Ընկերները նման հանդիպումների ժամանակ ոգելից խմիչքներ են օգտագործել:
2014-ի օգոստոսի 21-ի երեկոյան նրանք կրկին հանդիպել են գրասենյակում և ոգելից խմիչք օգտագործել, որի հետևանքով էլ ծագած վեճը ծեծկռտուքի է վերածվել: