Աֆղանստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Կուբիսը կոչ է արել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի երկու մասնակիցներին՝ Աշրաֆ Գանիին և Աբդուլլա Աբդուլլային կարճ ժամկետներում Քաբուլում ազգային միասնության կառավարություն ձևավորել, գրում է BBC-ն:
Ընդ որում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցում երկու քաղաքական գործիչներն էլ համագործակցելու մտադրություն են հայտնել:
Կուբիսի խոսքերով՝ ազգային միասնության կառավարությունը միակ միջոցն է, որը կարող է օպերատիվ լուծել աֆղանական քաղաքական ճգնաժամը:
Երկու ամիսների ընթացքում Աբդուլլան և Գանին վիճարկում են ընտրության արդյունքները:
Ներկա պահին թեկնածուների միջև ոչ մի համաձայնություն չկա, միևնույն ժամանակ երկրի ԿԸՀ-ը շարունակում է ձայների երկարատև հաշվառումը: