Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ ընդունել է ԱՄՆ-ի տրանսպորտային ուժերի հրամանատար Փոլ Ժոզեֆ Սելվանին և նրան ուղեկցող անձանց, գրում է contact.az–ը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հարցերը:
Հատուկ ուշադրություն է դարձվել երկրի տրանսպորտային պոտենցիալին, աշխարհագրական շահավետ դիրքին և այդ ոլորտում ունեցած հնարավորություններին:
Հատուկ նշվել է Աֆղանստանի օպերացիայի ժամանակ միջազգային կոալիցիայի ուժերին տրանսպորտով ապահովելու Ադրբեջանի դերը:
Նշենք, որ Աֆղանստանում ամերիկյան ուժերի զգալի մասն ու ռազմական սարքավորումները, այդ թվում նաև ծանր տեխնիկան երկրից դուրս կբերվեն նաև Ադրբեջանով: Այդ կապակցությամբ ենթադրվում է, որ ներգրավված կլինի Ադրբեջանի տրանսպորտային ամբողջ ենթակառուցվածքը: