Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է հարձակվողի տեղափոխությունը «Լիվերպուլ»:
«Հերյուրանք է, իբր ես լրացուցիչ 5 մլն ֆունտ եմ պահանջել «Լիվերպուլ»-ից: Բանակցությունները շարունակվել են 3 ամիս: «Լիվերպուլ»-ն անգլիական միակ ակումբն էր այդ ընթացքում, որի հետ ես բանակցել եմ:
Սա գրանդ ակումբում խաղալու վերջին հնարավորությունն է Բալոտելիի համար: Նա հիմա 24 տարեկան է: Տարիքն այլևս արդարացում չէ նրա համար»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է Corriere Dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Բալոտելին իր նոր ակումբի հետ ստորագրել է 5 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո: