«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում կայանալիք խաղի մասին:
«Մեզ համար դա կարևոր մրցավեճ է, բայց որոշիչ չէ: Չեմպիոնական մրցավազքը բաղկացած է 38 տուրերից, ոչ թե գրանդերի միջև հանդիպումներից:
Նախորդ մրցաշրջանում հիանալի խաղացինք առաջատար ակումբների դեմ: Վերջին 2 մրցաշրջաններում արժանի խաղ ենք ցուցադրել «Էթիհադ» մարզադաշտում:
Առաջադրանքը նույնն է` ցուցադրել որակյալ ֆուտբոլ: Նախորդ տուրում լավ արդյունքի հասանք: Հուսով եմ` նույնը կլինի նաև «Սիթի»-ի դեմ խաղում: Դա մեր նպատակն է»,- Ռոջերսի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» խաղը կկայանա վաղը` Երևանի ժամանակով 23:00-ին: