Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը կողմ է Ուկրաինայի դաշնայնացմանը: Այս մասին նա ասել է Welt am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում:
«Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, եթե մարզերին, որոնց մեծամասնությունը ռուսախոս բնակիչներ են, առաջարկություն արվի: Դաշնայնացման խելացի կոնցեպցիան ինձ միակ պատշաճ ուղին է թվում»,- ասել է Գաբրիելը: