Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պատժամիջոցներ Մաքսային միության դեմ. ի՞նչ է լինելու Ռուսաստանի եվրասիական նախագծի հետ․ Forbes

Գայդարի անվան տնտեսական քաղաքականության միջազգային առևտրի լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Կնոբելը Forbes.ru-ում հրապարակած իր ծավալուն հոդվածում անդրադարձել է Արևմուտքի դեմ Ռուսաստանի «հակապատժամիջոցներին»՝ ի պատասխան ՌԴ դեմ սահմանված ներկրման արգելքի, Արևմուտքի կողմից պատժամիջոցների քաղաքականության շարունակականության, որը կարող է կասկածի տակ դնել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ինտեգրացիան: Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Մաքսային միություն կոչվող ինտեգրացիոն միավորման գաղափարախոսությունը հիմնվում է երկու հիմնական սկզբունքների վրա. առաջին՝ առևտրային համաձայնեցված քաղաքականություն մյուս երկրների նկատմամբ և երկրորդ՝ միասնական Մաքսային միության ձևավորում ու գործունեություն: Սակայն վերջին շրջանում խախտվում է առաջին հիմնարար սկզբունքը՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միության առևտրային քաղաքականությունը դառնում է ավելի պակաս համաձայնեցված:

Եթե դեռ երկու ամիս առաջ դա արտահայտվում էր Ռուսաստանի կողմից ուկրաինական ապրանքների մաքսատուրքերի միակողմանի բարձրացման քննարկմամբ՝ արտոնյալ մակարդակում (գրեթե զրոյական մաքսադրույքներ բոլոր ապրանքների վրա) մինչև առավել նպաստավոր ռեժիմի մակարդակ, ապա օգոստոսի սկզբին Ռուսաստանը կիրառեց «հակապատժամիջոցներ» ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ավստրալիայի, Նորվեգիայի և Կանադայի սննդամթերք արտադրողների նկատմամբ:

Մաքսային միության ՌԴ գործընկերները չաջակցեցին ռուսական կողմի ոչ առաջին, ոչ երկրորդ նախաձեռնությունները, այդ իսկ պատճառով անխուսափելիորեն հարցեր ծագեցին Բելառուսի ու Ղազախստանի միջոցով Ռուսաստան վերոնշյալ երկրների արտադրանքի մատակարարման վերաբերյալ:

Նման իրավիճակը հակասության մեջ է մտնում միասնական մաքսային տարածքի ֆունկցիոնալության հետ, քանի որ հատելով արտաքին մաքսային սահմանները՝ ապրանքը պետք է ազատ տեղաշարժվի ինտեգրացիոն միավորման ներսում:

Հիմա ստացվում է, որ Բելառուսից հնարավոր է առանց սահմանափակման Ռուսաստան ներմուծել բելառուսական ապրանքներ, սակայն չի կարելի Բելառուսի միջոցով ապրանքներ ներմուծել վերոնշյալ արգելված ցուցակի երկրներից: Նվազագույնը պետք է յուրաքանչյուր ապրանքի դեպքում որոշել՝ այն արդյոք բելառուսակա՞ն է, թե՞ ոչ:

Պրակտիկայում դա կարգավորվում է այսպես կոչված ծագման կանոններով (rules of origin), համաձայն որի՝ ապրանքը համարվում է արտադրված ԱՊՀ երկրների կամ Մաքսային միության տարածքում, եթե այն ենթարկվել է բավարար աստիճանի վերամշակման: Փաստացի դա նշանակում է, որ պետք է կիրառվի Մաքսային միության ապրանքային նոմենկլատուրայի կոդի առաջին 4 նշաններից գոնե մեկը:

Այսպես օրինակ՝ բելառուսական ձեռնարկությունում պատրաստված երշիկը (պատկանում է 1601 խմբին), որի արտադրման համար օգտագործվել է լեհական խոզի միս (պատկանում է ՌԴ տարածք ներմուծման արգելքի 0203 խմբին), բոլոր առումներով համարվելու է բելառուսական ապրանք, որը կարող է ազատ վաճառվել Ռուսաստանի տարածքում: Սակայն իտալական ծովախեցգետնի գնումը ու դրա մաքրումը Բելառուսի տարածքում ապրանքը չի դարձնի բելառուսական (և մաքրված, և չմաքրված ծովախեցգետինը պատկանում է 0306 խմբին), ու դրա վրա պետք է տարածվի Ռուսաստանի տարածք մուտք գործելու արգելքը:

Հատկանշական է, որ փաթեթավորման վրա միանգամայն օրինական կարող է գրված լինել՝ «Պատրաստված է Բելառուսում», սակայն առևտրի ռեժիմի կիրառման տեսանկյումից ապրանքը պետք է համարվի իտալական՝ դրանից բխող հետևանքներով:

Դրա հետ կապված՝ Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հայտարարությունը, թե Մաքսային միության իրենց գործընկերները կարող են ՌԴ մատակարարել վերամշակման ենթարկված արտադրանք, տեղավորվում է այդ կանոնների մեջ ու պարզապես հաստատում է, որ վերամշակված սննդամթերքի վրա հավելյալ սահմանափակումներ չեն լինի: Սակայն գործնականում այդ կանոնների կիրառումն այլ հարց է:

ԱՊՀ-ում միշտ գործել է ապրանքի ծագման կանոնը, ու փաստացի պահանջվում է ապրանքի ծագման մասին սահմանին փաստաթուղթ ներկայացնել (ծագման սերտիֆիկատ՝ СТ-1 ձևաչափով): 2010-ին հանվել էին մաքսային սահմանները Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև, այդ իսկ պատճառով ապրանքների ծագման հավելյալ ստուգումներ չէին կատարվում:

Նման ստուգումներն, ի դեպ, ավելորդ են լիարժեք Մաքսային միությունում, որտեղ երրորդ երկրների նկատմամբ առանց այդ էլ կիրառվում են հարկման միասնական կանոններ ու ներկրման սահմանափակումներ՝ իդեալական Մաքսային միության ներսում ապրանքների տեղաշարժն այնքան ազատ է, որքան երկրի ներսում:

Մեր Մաքսային միությունը, սակայն, հեռու է իդեալական լինելուց՝ դրա ներսում կան բազմաթիվ ոչտարիֆային խոչընդոտներ, արտահանման մաքսատուրքերը ամեն երկիր ինքնուրույն է որոշում, չկա անասնաբուժական ու ֆիտոսանիտարական վերահսկողության միասնական մարմին, և այդպես շարունակ, իսկ սննդամթերքի վրա էմբարգոյի մասին որոշումը ավելի շատ է այն հեռացնում իդեալական լինելուց:

Ժամանակակից պայմաններում անխուսափելիորեն կծագեն Բելառուսի ու Ղազախստանի միջոցով ապրանքների վերաարտահանման ռիսկեր՝ հատկապես այն առումով, որոնց նմանությամբ սննդամթերք արդեն արտադրվում է Բելառուսում. եթե նորվեգական սաղմոնը և իտալական խխունջները բելառուսականի տակ անցկացնելը մեծ ծավալներով հաստատ չի ստացվի, ապա եվրոպական սալորներն ու խնձորները՝ միանգամայն հնարավոր է:

Դրա հետ կապված՝ «Ռոսսելխոզնադզորի» առաջարկը՝ սահմանափակել Բելառուսից մատակարարումները, միանգամայն տրամաբանական է գերատեսչության շահերի տեսանկյունից, սակայն դա փաստացի մաքսային սահման է նշագծում մեր երկրների միջև ու խաթարում է Մաքսային միության երկրորդ հիմնարար սկզբունքը՝ միասնական մաքսային տիրույթը:

Հարկ է նշել, որ Բելառուսի հետ որոշ խնդիրներ եղել են մասնավորապես վերաարտահանման սխեմաների հետ, ճիշտ է, այլ ուղղությամբ. Մաքսային միության ձևավորումից հետո՝ 2011-ին, ահռելի աճեց Բելառուսից ԵՄ երկրներ լուծիչների արտահանումը՝ դրանց անվան տակ կիսաօրինական կերպով դուրս էր բերվում նավթամթերք, ինչը հնարավորություն էր տալիս նավթի արտահանման մաքսատուրքերը չփոխհատուցել ռուսական բյուջեին, իսկ բելառուսական կողմն այդ նավթամթերքն այնուհետև օգտագործում էր բենզինի արտադրման համար, որն արտահանվում էր Եվրոպա: Կորուստների մասշտաբները գնահատել դժվար է, սակայն Բելառուսին առաջարկվել է որպես փոխհատուցում ռուսական բյուջե վճարել 1,5 մլրդ դոլար:

Ռուսական էմբարգոյի հետևանքով անխուսափելի գնաճից կորուստներ կկրեն ռուս սպառողները: Ընդ որում՝ ներմուծման սահմանափակումներից առավել շատ կտուժեն աղքատ տնտեսությունները, քանի որ առաջին՝ ոչ բարեկեցիկ մարդու սպառողական զամբյուղում առավել մեծ տեղ են զբաղեցնում սննդամթերքը և գյուղատնտեսական արտադրանքը, երկրորդ՝ աղքատները դժվար թե կարողանան մեկնել արտասահման ու ունենալ արտասահմանյան ապրանքներ գնելու հնարավորություն, որոնք հասանելի չեն Ռուսաստանում (այդ թվում՝ սննդամթերք):

Վերջին հաշվով, Մաքսային միության գործընկերների միջոցով «գորշ» (ստվերային) վերաարտահանումը մասնակիորեն կմեղնի ռուս սպառողների բարեկեցության կորուստները:

Քննարկումներն այն մասին, որ ՌԴ սահմանած արգելքը կօգնի ռուս արտադրողներին՝ այնքան էլ համոզիչ չեն, քանի որ էմբարգոն սահմանվել է փաստացի 1 տարով, վարչապետը հուսով է, որ փոխադարձ պատժամիջոցները շուտով կվերացվեն ու ցանկացած պարագայում սա ոչ թե պերմանենտ արգելք է, այլ անորոշության, որի պայմաններում բիզնեսը դժվար թե երկրաժամկետ ներդրումներ կատարի արտադրության արդիականացման մեջ, քանի որ միանգամայն հնարավոր է, որ 1 տարի անց շուկան դարձյալ բացվի եվրոպացի մատակարարների առաջ: Այդ իսկ պատճառով առայժմ սպասելի է միայն գների աճ՝ շուկայում առաջարկի բացակայության պատճառով:

Ընթացիկ իրավիճակը որպես հավասարակշռող երկար գոյություն ունենալ չի կարող: Դրանից կա 3 ելք. առաջին՝ առևտրային քաղաքականությունը բերվում է միասնական հայտարարի՝ ռուսական «հակապատժամիջոցերին» Բելառուսի և Ղազախստանի միանալով:

Երկրորդ՝ առևտրային քաղաքականությունը բերում է Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Նորվեգիայի սննդամթերքի մատակարաման արգելքի չեղյալ հայտարարման:

Երրորդ՝ ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա, ու մենք աստիճանաբար հրաժարվում ենք եվրասիական ինտեգրացիոն նախագծերից:

Քանի որ առաջին ելքը փակ է՝ կապված տնտեսական ոչ նպատակահարմարության հետ՝ Բելառուսի ու Ղազախստանի համար, ապա այսօր ընտրությունը վերջին երկու տարբերակների միջև է»:

 

Պատրաստեց՝ Կարմեն Ղուկասյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում