Գրոսմայաստեր Կարեն Գրիգորյանը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվող աշխարհի 13-րդ ուսանողական առաջնությունում յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր և հինգ այլ գրոսմայստերների հետ գլխավորում է աղյուսակը:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ունի 4.5, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը` 4 միավոր: Կանանց մրցաշարում հանդես եկող Մարիա Գևորգյանը 4.5 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: