«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ այսօր` օգոստոսի 23-ին՝ ժամը 11:00-ին, գազամատակարարումը դեպի Հայաստան վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 22:30-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, իսկ ժամը 23:45-ից գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել էր: