Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ընդունել է Յուրա Մովսիսյանի մարտահրավերը և նույնպես միացել Ice Bucket Challenge բարեգործական ակցիային:
27-ամյա ֆուտբոլիստը հրավիրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին, կիսապաշտպաններ Արաս Օզբիլիսին և Էդգար Մալաքյանին։
Մանուչարյանը նշել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վիտո Գասպարյանի և Կարո Մուրադի անունները։