Սիմոն Մարտիրոսյանը Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում +85 կգ քաշային կարգում երկամարտի 391 կգ արդյունքով գերազանցեց մրցակիցներին և հռչակվեց չեմպիոն` նվաճելով Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը:
Պոկում վարժությունից հետո Հայաստանի ներկայացուցիչը 170 կգ արդյունքով առաջին տեղում էր: Նա 20 կգ-ով գերազանցել է երկրորդ տեղը գրաված սերբ Տամաշ Կայդոչին: Սիմոն Մարտիրոսյանի անձնական քաշը 110 կգ է, Կայդոչինը՝ 120 կգ:
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը բարձրացրեց 221 կգ: Կայդոչի արդյունքն է 186 կգ: