Թունիսի իշխանությունները նոր հարկ են սահմանում, որն ստիպված են լինելու վճարել արտասահմանցիները՝ երկրից հեռանալ կարողանալու համար:
Նման կետ կա Պետբյուջեի մասին հավելյալ օրենքում, որը խորհրդարանն ընդունել է օգոստոսի 7-ին:
Վճարի չափը, որն արդեն անվանել են «ցտեսություն» հարկ, կազմում է 30 թունիսական դինար (17,65 դոլար): Վճարը չի տարածվի Թունիսի քաղաքացիների վրա: Նորամուծությունը կտարածվի նաև Թունիսում զբոսաշրջիկների վրա: