Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան չի բացառում, որ կհեռանա «արքայական ակումբ»-ից մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը:
«Ես դուրս եմ մնացել «Ռեալ»-ի հիմնական կազմից: Մինչև օգոստոսի 31-ը ամեն ինչ կարող է պատահել»,- Inside Spanish Football-ը մեջբերում է Խեդիրայի խոսքերը:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության ժամանակ Խեդիրային թույլ են տվել Գերմանիա մեկնել: