Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին հերքել է շրջանառվող լուրերը` թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ լարված հարաբերություններ ունենալու մասին: Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նշել է, որ հաջողությունների հասնելու մեծ ցանկություն ունի:
«Լուիս Էնրիկեի` «Բարսելոնա»-ն գլխավորելուց հետո ոչինչ չի փոխվել: Իսկ եթե փոփոխություններ եղել են, ապա միայն դեպի լավը:
Լուրեր են շրջանառվում, որ չեմ խոսում Էնրիկեի հետ: Այդ տեղեկություններն իրականության չեն համապատասխանում: Ես մոտիվացված եմ, ինչպես երբեք և հաճույք եմ զգում իմ աշխատանքից»,- AS-ը մեջբերում է Չավիի խոսքերը: