Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ուկրաինան կա և կլինի ամբողջական, անկախ և եվրոպական պետություն»․ Երևանում նշվեց Ուկրաինայի անկախության օրը

1991թ. օգոստոսի 24-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ճանաչեց Ուկրաինայի անկախությունը և 1991 թվականի դեկտեմբերի 1-ին «Ուկրաինայի անկախության ակտը» դրվեց համաուկրաինական քննարկման: Օգոստոսի 24-ին Ուկրաինայում նշում են Անկախության օրը: Իսկ այսօր՝ օգոստոսի 23-ին, Ուկրաինայում նշվում է Ուկրաինայի դրոշի տոնը:

Տոնը նշելու նպատակով Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան և Հայաստանում Ուկրաինայի հայ համայնքը հավաքվել էին Երևանի Օղակաձև այգում գտնվող Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան շնորհավորելով աշխարհասփյուռ բոլոր ուկրաինացիներին՝ ասաց, որ այսօր Ուկրաինայի նախագահը Կիևի Սոֆիայի հրապարակում կբարձրացնի Ուկրաինայի պետական դրոշը. «Ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում ուկրաինական սփյուռքը նշում է այս օրը: Մեզ համար հաճելի է, որ այսօր Հայաստանում գտնվող ուկրաինական սփյուռքը եկել է այստեղ նաև վաղվա՝ Անկախության օրվա կապակցությամբ միմյանց շնորհավորելու համար»:

Մեր դիտարկմանը՝ Ուկրաինան ապրել է դժվար ժամանակներ, բայց պահպանել է իր անկախությունը, և հարցին՝ ի՞նչ օրինակ պետք է վերցնեն հետխորհրդային մյուս երկրները Ուկրաինայից, դեսպանը պատասխանեց. «Ուկրաինան ոչ միայն ապրել, ցավոք սրտի, շարունակում է դժվար ժամանակներ ապրել: Այն իրադարձությունները, որ հիմա տեղի են ունենում Դոնեցկում և Լուգանսկում՝ դրանք շատ տխուր են, բայց մենք հավատում ենք, որ Ուկրաինան կա և կլինի ամբողջական, անկախ և եվրոպական պետություն: Մենք ստորագրել ենք Եվրաասոցացման համաձայնագիր, հույս ունենք նաև, որ Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում իրավիճակը ևս կկայունանա: Մենք ուզում ենք խաղաղություն, բարություն և բարգավաճում»:

Դեսպանն ընդգծեց, որ Ուկրաինան միշտ Հայաստանին դիտարկում է որպես բարեկամ երկիր. «Հիմա մենք հենվում ենք հենց տնտեսական համագործակցության վրա՝ և՛ Ուկրաինային, և՛ Հայաստանին շատ ձեռնտու է դա: Գիտենք, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն է անդամագրվելու, իսկ Ուկրաինան Եվրաասոցացման համաձայնագիր է ստորագրել, կլինեն որոշակի հարցեր, որոնք հարկ կլինի ճշգրտել, բայց մենք հետաքրքրված ենք երկկողմ հարաբերությունների լավացմամբ»:

Միևնույն ժամանակ, Իվան Կուխտան ասաց, որ Ուկրաինայում շատ մեծ հայկական սփյուռք կա, որն այսօր ակտիվ մասնակցում է Ուկրաինայի կյանքին. «Մայդանում երկու հայ է սպանվել, և դա խոսում է այն մասին, որ հայկական սփյուռքն էլ շատ ակտիվ է, հետաքրքրված է հարաբերությունների զարգացմամբ: Հայաստանում էլ Ուկրաինայի քաղաքացիներ են ապրում, որոնք աշխատում են այստեղ: Ես շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով բարություն, խաղաղություն և բարգավաճում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում