Պարագվայից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն ուղարկվող բեռնատար նավում ոստիկանությունը բրինձի պարկերի մեջ հայտնաբերել է 847 կգ կոկաին, որի արժեքը 80 մլն դոլար է՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Կոկաինը հայտնաբերվել էր մաքսային ստուգման ժամանակ: Որպես ապրանքը ստացող նշված է եղել կեղծ ընկերություն:
Նավը պատրաստվում էր հեռանալ Սյուդադ-դել-Էստե քաղաքի նավահանգստից, որը գտնվում է 3 երկրի՝ Պարագվայ, Արգենտինա ու Բրազիլիա, սահմանի խաչմերուկում: