2-րդ պատանեկան Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը վստահ հաղթանակ տարավ թուրք Մեհմեդ Ուֆուկ Տեկնեչիի նկատմամբ:
Հայ բռնցքամարտիկը հաղթեց 29:27, 29:27, 30:27 հաշվով:
Կիսաեզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Վադիմ Կազակովը: Մենամարտը կկայանա վաղը` օգոստոսի 24-ին: