Փոստից 23 տարի է պահանջվել, որպեսզի բացիկը ավստրիական Կրամզախ կոմունայից հասցվի Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Բրայթնաու քաղաք՝ հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Այս պատմության արմատները գնում են 1991թ., երբ երիտասարդ ամուսնական զույգն Ավստրիայից իսպանական զբոսավայրում ծանոթանում է գերմանացի նորապսակների հետ: Ընտանիքները որոշում են նամակագրական կապ պահել միմյանց հետ: Ավստրիական զույգը հայրենիք վերադառնալով պատրաստվում է նոր ընկերներին բացիկ ուղարկել, սակայն ընտանիքներին վիճակված չէր մտերմանալ: Այն տեղ է հասնում գրթե 2 տասնամյակ անց: Հասցեատերերը միանգամից չեն կռահել, թե ինչ բացիկ են ստացել:
Հայտնի չէ, թե բացիկն ինչ պատճառով ժամանակին չի հասել իր հասցեատերերին: Գերմանական Deutsche Post կոնցեռնում մեկնաբանություններից հրաժարվել են: