Մեքսիկայում ստեղծված Ազգային ժանդարմերիան նոր ոստիկանական կառույց է, որը կոչված է պայքարելու երկրի տնտեսությունը քայքայող հանցագործությունների դեմ:
Ուրբաթ հինգ հազար կադետներ երդմնակալել են նախագահ Էնրիկե Նետոյի ներկայությամբ:
«Ժանդարմերիան պայքարելու է հանցավոր կազմակերպությունների դեմ, որոնք խախտում են տնտեսական ակտիվությունը, և կպաշտպանեն Մեքսիկայի շրջանային զարգացումը»,- հայտարարել է երկրի ղեկավարը:
Ժանդարմերիան կմտնի Մեքսիկայի դաշնային ոստիկանության կազմի մեջ, որը բանակի և ծովային հետևակայինների հետ պայքարում է թմրավաճառների դեմ: