Թուրինի «Յուվենթուս»-ը հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկիի ծառայություններով:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` թուրինյան ակումբի ներկայացուցիչներն արդեն դիմել են լոնդոնցիներին: Լրացուցիչ տեղեկություններ դեռևս չեն հրապարկվել:
Հարկ է նշել, որ Transfermarkt-ը 20 մլն եվրո է գնահատել Պոդոլսկիի տրանսֆերի արժեքը: Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 20 հանդիպումների, 8 գոլ խփել և գոլային 2 փոխանցում կատարել: