Արդեն տևական ժամանակ է` Արագածոտնի մարզի Ավան համայնքում քաոսային վիճակ է տիրում. գյուղը ոռոգող Ամբերդ գետին չորացման վտանգ է սպառնում:
Armlur.am-ի հետ զրույցում Ավանի գյուղապետ Գևորգ Գալստյանը վստահեցրել է, որ չորացման պատճառը բնակլիմայական պայմաններն են, և գյուղացիների հայտարարությունը, թե դա դա իրականում ՀԷԿ-ի առկայությունն է, իրականությանը չի համապատասխանում:
Գյուղապետի խոսքերով` գետից ջուր վերցնում են նաև հարակից մի քանի այլ գյուղեր, ինչը նույնպես հանգեցում է ջրի սակավությանը:
Գյուղացիները սպառնում են խնդրի չլուծման դեպքում փակել Երևան-Գյումրի ավտոճանապարհը:
Մանրամասները՝ armlur.am-ում