ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը օգոստոսի 23-ին հանդիպել է մի շարք հոգևորականների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտավորականների:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը հյուրերին ներկայացրել է զորքերի կենսագործունեության ընթացիկ և հետագա ուղղությունները, խոսել վերջին շրջանում առաջնային գծում արձանագրված միջադեպերից և բանակի հզորացմանը միտված գործընթացներից:
Հյուրերը ի դեմս պաշտպանության նախարարի, շնորհակալություն են հայտնել բանակի ողջ անձնակազմին իրականացվող հայրենանվեր ծառայության համար և նշել են պետական, հասարակական և հոգևոր կառույցների հանուն մեկ նպատակի գործելու անհրաժեշտությունը: Ներկաները նաև հնարավորություն են ունեցել Մովսես Հակոբյանին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ: