Բռնցքամարտի 51 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալը։
Կիսաեզրափակիչում Անուշ Գրիգորյանը կհանդիպի Հաունգ Քսիո Վենգ – Չանգ Յուան զույգի հաղթողի հետ։
Երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 81կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի թուրք Մուհամեդ Ուֆուկը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։