Ճապոնիայում ջրհեղեղի և սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ:
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները՝ հղում անելով ոստիկանությանը, ևս 43 մարդ անհետ կորած է համարվում:
Հիրոսիմայի շրջանում մոտ 3 հզ, փրկարար շարունակում է որոնումները և օգնում բնակչության տարհանմանը:
Ջրհեղեղի հետևանքով մոտ 100 հզ. մարդ ստիպված է եղել հեռանալ այս շրջանից: