ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում սադրանք են համարել ուկրաինական սահմանը ռուսական հումանիտար օգնությամբ ավտոշարասյան հատումը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տանը, Օբաման և Մերկելը կարծիք են հայտնել, որ «Ուկրաինա շարասյան ուղարկումը՝ առանց տեղի իշխանությունների համաձայնության, սադրանք և սուվերենության ու տարածքային ամբողջականության խախտում է»: Նրանց կարծիքով՝ «Ռուսաստանը պետք է շարասյունը դուրս բերի Ուկրաինայի տարածքից և հետևի այն պայմաններին, որոնք համաձայնեցվել են ուկրաինական կողմի և ԿԽՄԿ-ի հետ»:
Բացի դրանից՝ Մերկելն ու Օբաման կոչ են արել Ռուսաստանին՝ զորքերը հեռացնել Ուկրաինայի սահմանից, դուրս բերել տեխնիկան և անձնակազմը ուկրաինական տարածքներից, ինչպես նաև դադարեցնել մասնագետների ու ռազմական տեխնիկայի հոսքը Արևելյան Ուկրաինա: