Ալյասկայի արևմուտքում մեկ տարեկան աղջիկը խեղդվել է դույլով ջրի մեջ: 18-լիտրանոց դույլը օգտագործվել է որպես ձեռքերը լվանալու տարա, քանի որ տանը ջրագիծ չի եղել: Տեղի ոստիկանությունը սպանության կասկածներ չունի:
Ոստիկանության մամլո քարտուղար Բետ Իբսենը հաղորդել է, որ երեխայի մայրն ու նրա երկու եղբայրները տանն են եղել: Երեխան խոսել է մոր հետ, որից տասը րոպե հետո եղբայրներից մեկը նրան դույլի մեջ է գտել: Ոստիկանությունը բռնության հետքեր չի հայտնաբերել՝ հաղորդում է AFP-ն: