Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին տրվել է Արգենտինայի մայրաքաղաքի Լանուս շրջանում գտնվող Ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում` «Լատինական Ամերիկայում մարդասիրական ընդհանուր գործի» զարգացման մեջ նրա ներդրման համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Կուբայի ԶԼՄ-ներին:
«Ուսուցանում են ոչ միայն գրքերով, ուսուցանում են նաև սեփական փորձով»,- ասել է համալսարանի ռեկտոր Անա Խարամիլիոն հանդիսավոր արարողության ժամանակ:
Նրա խոսքով` հենց Ֆիդել Կաստրոն է «իր հեղափոխության օրինակով, մարդկային հանդուրժողականությամբ նրանց ցույց տվել և շարունակում ցույց տալ իր գաղափարների արդարացի լինելը, իր անսասան կայունությունը և այն համոզմունքը, որ ավելի լավ աշխարհ հնարավոր է»: