Կաթոլիկ եկեղեցին «կեղտոտ պատերազմ» է սկսել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի դեմ՝ նրան մեղադրելով նախընտրական քարոզարշավի ժամանակ պետական միջոցներն օգտագործելու համար: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն` վկայակոչելով Բոլիվիայի հաղորդակցության նախարար Ամանդա Դավիլային:
«Կաթոլիկ եկեղեցին կրկին «կեղտոտ պատերազմի» մեջ է մտել, որը նա միշտ վարել է ընդդեմ նախագահ Մորալելսի և նրա կառավարության»,- ասել է Դավիլան:
Նախարարը նշել է, որ կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը միշտ էլ պատկանել է նախագահ Մորալեսի քաղաքական հակառակորդների թվին`դժգոհ լինելով նրա սոցիալական քաղաքականությունից, որը կենտրոնացված է ավելի կարիքավորների վրա: