ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը խոստովանել է, որ իր գրոհայիններն են առևանգել իսրայելցի 3 դեռահասներին, որոնք սպանված են հայտնաբերել: Շարժման ներկայացուցիչ Սալեհ Արուրին հայտարարել է, որ ղեկավարությունը չի իմացել առևանգման մասին և առավել ևս սպանության հրաման չի տվել: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Այդ ժամանակ մեր ղեկավարությունը չի իմացել ակտիվիստների այդ խմբի և առևանգման մասին: Հետո պարզվեց, որ մարդիկ, ովքեր արել են դա, ՀԱՄԱՍ-ի անդամներ էին»,- ասել է Սալեհ Արուրին: