Ճապոնացի գիտնականները՝ Կիոտոյի համալսարանից, ցողունային բջիջներից թոքային ալվեոլների հյուվածքներ են ստացել, որը մաքրում է մարդու շնչառությունը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ըստ գիտնականների՝ ալվեոլների ստեղծման մեթոդը ժամանակի ընթացքում թույլ կտա գտնել թոքերի հետ կապված շատ հիվանդությունների բուժումներ, որոնք մինչ օրս անբուժելի են համարվում: Խոսքը մասնավորապես թոքերի էմֆիզեմայի մասին է:
Նշենք, որ ալվեոլների գլխավոր գործառույթը գազափոխանակությունն է: Նրանք ծծում են թոքերի օդը, ապա դրանից առանձնացնում ածխաթթու գազը, որը «լքում է» մարդու օրգանիզմը: