Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սերժ Սարգսյանի գաղտնիքները

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդհատել է իր արձակուրդը, որպեսզի Սպիտակ տանը մի շարք խորհրդակցություններ անցկացնի Իրաքի իրավիճակի վերաբերյալ: Այս տեղեկությունը հատկապես հետաքրքրական է հնչում Սերժ Սարգսյանի արձակուրդի ֆոնին, որը սկսվեց Սոչիի եռակողմ հանդիպումից անմիջապես հետո, որն էլ հաջորդել էր հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի ծայրաստիճան լարվածության պայմաններում:

Սոչիից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը իր պարտքը մի հեռուստահարցազրույց տալ, որն ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխան պարունակում, ու գնաց արձակուրդ: Արձակուրդ մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի շուրջ շարունակում են ծավալվել դինամիկ իրադարձություններ:

Սահմաններում գուցե ինչ-որ առումով իրավիճակը կայունացել է, և լարվածությունը նվազել, չեն լինում դիվերսիոն նոր գրոհներ, սակայն Հայաստանի մարտահրավերները միայն սահմանը չեն: Հայաստանի մարտահրավերները շարունակում են լինել երկրի ներսում հաստատված իշխանական համակարգի բնույթը, որակը, տեսակը, մտածելակերպն ու արժեքները, որոնք էլ, իրենց հերթին, պետական օրգանիզմի դիմադրողականությունը տարատեսակ խնդիրների հանդեպ հասցրել են զրոյականի:

Այս պայմաններում մեծապես սրվել է սոցիալ-տնտեսական վիճակը, որին մեծ սպառնալիք են Ռուսաստանի հանդեպ արևմտյան տնտեսական պատժամիջոցները: Հայաստանը հայտնվել է այդ պատժամիջոցներից տուժելու ռեալ վտանգի առաջ, քանի որ հայաստանյան տնտեսությունը գրեթե ամբողջապես կախված է Ռուսաստանից, և ռուսական տնտեսության կորուստները էական ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա: Եվ սա անխուսափելի է, ու պահանջում է օրնիբուն աշխատանք Հայաստանում հաստատված տնտեսական ռեժիմը փոխելու, Հայաստանում օլիգոպոլ և մոնոպոլ տնտեսական հարաբերությունները չեզոքացնելու և դրա փոխարեն իսկապես բաց և ազատ ներդրումային միջավայր ձևավորելու համար, որպեսզի Հայաստանը հուսալի և վստահելի դառնա արտաքին ներդրողների համար էլ:

Եվ այս տեսանկյունից Հայաստանի իշխանություներն ունեն կատարելու ահռելի աշխատանք, հատկապես եթե սրան գումարենք նաև այն թեժ զարգացումները, որ ներկայումս տեղի են ունենում Իրաքում և Մերձավոր Արևելքում, որոնք իրենց տարածման պոտենցիալով մեկ-քայլ են հեռու Հայաստանի Հանրապետությունից: Ահա այս պայմաններում Սերժ Սարգսյանը արձակուրդում էր՝ գաղտնի արձակուրդում: Այսինքն՝ ոչ ոք չգիտի, հասարակությունը չգիտի, թե իր, այսինքն՝ հարկատուների հաշվին գոյություն ունեցող պետական կարևորագույն ինստիտուտը զբաղեցնող գործիչը որտեղ, ինչ պայմաններում է անցկացնում իր հանգիստը: Եվ եթե գաղտնիության քողի տակ է, հասարակական հաշվետվողականությունից հեռու է արձակուրդը, ապա կարող ենք պատկերացնել, թե հաշվետվողականության՝ իրական, ոչ ցուցադրական հեռուստահարցազրուցային հաշվետվողական վիճակից ինչքան հեռու է Սերժ Սարգսյանի աշխատանքային գործունեությունը:

Այս իրողությունը ինքնին մարտահրավեր է պետությանը, պետական օրգանիզմի դիմադրողականությանը: Մեղմ ասած՝ առնվազն տարօրինակ է, որ երբ ամբողջ երկիրն անհնագիստ է, պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձինք հանգստանում են, այն էլ հայտնի չէ, թե որտեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում