5,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել օգոստոսի 22-ի երեկոյան Իրանի և Իրաքի սահմանին: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բաղդադից 136 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվում է ավելի քան 20 կմ խորության վրա:
Տուժած բնակիչների մասին տեղեկություններ չեն ստացվել՝ հաղորդում է ITAR-Tass-ը: