Ջոն Լենոնի մարդասպանին`Մարկ Դևիդ Չմփենին, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել, արդեն 8-րդ անգամ մերժել են արտահերթ կալանքից ազատելու հարցում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ինչպես ասվում է Նյու Յորք նահանգի պայմանական-արտահերթ կալանքից ազատման հանձնաժողովի հայտարարությունում` «գոյություն ունի այն բանի հավանականությունը, որ Չեփենը չի կարողանա մնալ ազատության մեջ` չխախտելով օրենքը»: Բացի դրանից՝ հանրությունը կտրականորեն կդատապարտեր նման հանցագործություն գործած մարդու ազատման փաստը, ինչն էլ կխաթարեր օրենքի նկատմամբ հարգանքը, ասվում է փաստաթղթում: